00:00:00

Մեկնարկեց Ազգային ժողովի քառօրյան. նոր պատգամավորը երդվեց

10:27, 23 մարտ 2021

Մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան: Նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Վահագն Թևոսյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Էմմա Պալյանին: Վերջինս Ազգային ժողովի ամբիոնից երդվեց: Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մարտի 5-ին նա նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր