00:00:00

ԱՀ քաղաքաշինության նախարարն ամփոփել անցած ամիսներին կատարված աշխատանքները

23:29, 22 մարտ 2021

Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին և ամփոփել անցած ամիսներին հանրապետության շրջաններում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու բացթողումները, ծրագրել հետագա անելիքները: Պատասխանատուները նախարարին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները: Ամփոփելով զեկույցները՝ նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ աշխատանքները պատշաճ կազմակերպելու, առկա թերացումներն արագորեն շտկելու համար: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր