00:00:00

Արծրունը մեզ պատմելո՞ւ է, թե իբր չգիտեր, որ կործանիչները գնել են առանց հրթիռների

10:57, 22 մարտ 2021

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արծրուն Հովհաննիսյանն Ագնեսա Խամոյանի հաղորդումներից մեկի ժամանակ պատմում էր, թե մեր «պարծանք» ՍՈՒ-30 ինքնաթիռներն օդ չեն բարձրացել և թշնամու ստորգետնյա և վերգետնյա թիրախները (ինչպես ավելի վաղ էր պարծենում) չեն խոցել, քանի որ օդաչուները չեն հասցրել պատրաստվել, նավիգացիոն համակարգը դեռ չի ադապտացվել: Արծրունը մեզ պատմելո՞ւ է, թե այդ ժամանակ իբր չգիտեր, որ կործանիչները թուրքական իշխանության հայկական պարագլուխը գնել էր առանց հրթիռների, քանի որ արտադրող պետության օրենսդրությունը թույլ չէր տալիս հրթիռներ վաճառել: Այն Արծրունը, ով կյանքը նվիրել է ռազմական ավիացիային և ըստ իր բազմաթիվ հրապարակումների՝ ռազմական ավիացիայի մասին չկա մի բան, որ ինքը չիմանա...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր