00:00:00

5 մարզերում ձյուն է տեղում․ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար

09:48, 22 մարտ 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար)։ Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լոռու մարզում (բացառությամբ Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների), Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում,  Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ  քաղաքներում, Սարավան-Զանգեր-Սառնակունք ավտոճանապարհին և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան հատվածներում բուք է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր