00:00:00

Ռազմագերիները մեզնից աղերսում են փրկություն, տուն, իսկ մենք ասում ենք՝ վաղը ընտրություններ

16:38, 21 մարտ 2021

ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանի հետ 24TV-ի եթերում զրուցել ենք երկրի ճգնաժամային իրավիճակի, առաջիկա արտահերթ ընտրությունների և մեր ռազմագերիների չլուծվող, բաց վերքի պես ցավոտ խնդրի շուրջ։ «Մեր ռազմագերիները մեզնից աղերսում են փրկություն, տուն, իսկ մենք ասում ենք՝ վաղը ընտրություններ են։ Փորձում եմ տեղափոխվել մեր գերիների մաշկի տակ և զգալ՝ ինչպես է բաբախում նրանց սիրտը։ Ո՞ւր են մեր բաժին Հայաստանի սահմանները, Երևանն էլ, վախենում եմ, չենք կարող քարտեզագրել։ Ի՞նչ դահիճ, ստոր, խաբեբա պիտի լինի մարդը, որ կարողանա նայել էկրանին և ստել։ Երբ երկրի ղեկավար ես, անթույլատրելի է անցնել բարոյականության սահմանը, պարտավոր ես ճշգրիտ խոսել։ Անվերջ ասում է՝ ես այդպես չասացի, դուք սխալ հասկացաք, ի՞նչ է, բոլորս թերզարգացացա՞ծ ենք։ Բավական է անընդհատ խաբել, սուտ երդումներ տալ, բղավել կեղտ ու կեղծիք։ Նա պարտավոր է լսել շատերի լացի ձայնը, և ինձ նման հազարավոր մարդիկ նրան ասում են՝ ո՛չ։ Ընտրության օրը գա, ինքը արդեն ճի՞շտ է լինելու, թե՞ Հայաստանն է լինելու ճշմարիտ։ Մենք դեռ շարունակում ենք բաժանվել մեզնից, պատերազմել իրար հետ մեր մեջ, մեր երկրում։ Մի ամբողջ երկիր մերժում է մեր պատմության ներկա էջերը, որոնք վաղը պիտի գրվեն։ Կարողանում են տանը խմել խաբեության դեղ, դուրս գալ եթեր և մտքեր արտահայտել։ Չեմ կարող խմել նրաց պատրաստած դեղահաբը և սուտ պատմություններ լսել»,- ասում է երգչուհին։ Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր