00:00:00

Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ. Վիտալի Բալասանյանը՝ Պարգև Սրբազանին

23:10, 20 մարտ 2021

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին ծննդյան օրվա առթիվ: «Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին. Գերաշնորհ Սրբազան Հա՛յր Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 67-րդ տարեդարձի առթիվ։ Շնորհակալ եմ Ձեզ այն հայրական սիրո համար, որ ունեք Արցախ աշխարհի հանդեպ։ Ձեր՝ ավելի քան 3 տասնամյա հոգևոր առաջնորդությունը մեծապես օգնել է Արցախին վերագտնելու ճշմարիտ ճանապարհը տանող ուղին։ Դուք եղել, մնում և լինելու եք Արցախի կողքին՝ որպես խորհրդանիշ, Մարդ, որի անխոնջ աշխատանքի շնորհիվ Արցախը հավատարիմ է քրիստոնեական և համամարդկային արժեքներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն։ Աստված մեզ պահապան։ Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ  ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր