00:00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը անհեթեթություն էր, մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ. Ալեն Սիմոնյան

13:20, 17 մարտ 2021

Առաջին նախագահը մրցման մեջ է մտել Վազգեն Մանուկյանի հետ՝ երեւի 1996 թվականի իրադարձություններից ելնելով։ Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարությանն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ անձեռնմխելիություն ստանալով՝ ապաստան գտնի արտերկրում: «Հարգելով առաջին նախագահի անձը՝ չեմ ուզում շարունակել մեկնաբանել նրա հայտարարությունը։ Միայն կարող եմ ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունը անհեթեթություն էր»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, Ալեն Սիմոնյանը նշեց. «Պարոն Տեր-Պետրոսյանը, վերաիմաստավորելով անցյալը, ապագա գնալուց, որն իր կարգախոսն էր, պետք է նախ խոսի 1996 թվականի ընտրությունների իր գնահատականի մասին: Այդ ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների ու դրանցում իր ունեցած դերի մասին եւ նոր միայն դրանից հետո խոսի եւ այդ խոսքը լինի կշիռ ունեցող: Որովհետեւ եթե դու ինքդ 1996-ին ընտրությունների հետ կապված մեծ խնդիր ես ունենում, դրանից հետո հրաժարական ես տալիս, չես մեկնում այլ երկիր ապաստան գտնելու, հիմա ճիշտ չէ այդպիսի բան ասել»: Հարցին, թե զորքի ուղեկցությա՞մբ եք քարոզարշավ անելու, ԱԺ փոխխոսնակը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ձեզ հետ միասին, որ դուք գաք, հարցեր տաք: Նիկոլ Փաշինյանի մասով հանգիստ եղեք»;

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր