00:00:00

7 բռնցքամարտիկ աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել

22:30, 27 ապրիլ 2018 Սպորտ

Օգոստոսին Հունգարիայի Գյոր քաղաքում կկայանա բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Արդեն հայտնել ենք, որ եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 մեդալ: Բացի այս, հավաքականի երիտսարդական հավաքականի 7 անդամ ձեռք է բերել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը: Աշխարհի երիտասարդների առաջնության ուղեգրեր են ձեռք բերել 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը, 52 կգ քաշային Արթուր Բազեյանը, 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 51 կգ քաշային Կարինե Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր