00:00:00

Ծառուկյանը վարչապետի շատ լավ թեկնածու է. Էնֆիաջյան

21:55, 27 ապրիլ 2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարեց, որ իրենց դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի լավ թեկնածու է: «Նա վարչապետի շատ լավ թեկնածու է»,- հայտնեց նա: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հորդորին, որ մայիսի 1-ին՝ վարչապետի քվեարկության օրը, պետք է հեղեղել փողոցները և շրջափակել Ազգային ժողովի շենքը, Վահե Էնֆիաջյանը նշեց. «Ես ինքս անձամբ դրական եմ վերաբերում Նիկոլ Փաշինյան անձին: Մենք կարծում ենք, որ երկրում պետք է էական և մեծ փոփոխություններ տեղի ունենան: Երբ «Բարգավաճ Հայաստանը» քաղաքական խորհրդի նիստ կգումարի, վերջնական որոշում կունենա, բնականաբար, հրապարակավ հանդես կգանք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր