00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից որևէ նշանակություն չունի՝ Սյունիքի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանցիների կրակոցներն անկանոն են, կանոնավոր, թե պարզապես օդ են կրակում. Թաթոյան

22:48, 12 մարտ 2021

Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից որևէ նշանակություն չունի՝ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են, կանոնավոր, թե պարզապես օդ են կրակում: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցը խաթարում է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց»,- ասել է Թաթոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր