00:00:00

ՀՀ տարածքում ոչ մի նոր սահմանափակում չի նախատեսվում. Ալեն Սիմոնյան

21:46, 12 մարտ 2021

Ամսի 15-ից ՀՀ տարածքում ոչ մի նոր սահմանափակում չի նախատեսվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` նշելով, որ տարածվող տեղեկությունը հերթական սուտն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ այս տեղեկությունը հերքել էր ՀՀ առողջապահության նախարարությունը: «Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը»,- ասված էր նախարարության տարածած հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր