00:00:00

Վաղարշակ Հարությունյանը Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել պատերազմի դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը

20:23, 12 մարտ 2021

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, խաղաղապահ առաքելության պայմաններում Արցախում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերը՝ հատուկ շեշտադրելով Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր