00:00:00

Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն. Վազգեն Մանուկյան

16:52, 12 մարտ 2021

Սրացումներ են լինելու, ավելի լավ, թող սրացումներ լինեն. ռուսերեն ասում են Оно того стоит:Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Ինձ ուրիշ սրացում է վախեցնում, ինձ սարսափեցնում է այն սրացումը, որը տեղի ունի Սյունիքի շուրջը: Այն ձգտումը, որ Ալիեւը հասկանում է, որ Նիկոլը այսօր կա, վաղը չի լինելու, Նիկոլի օրոք  հնարավոր է անել այն, ինչը հնարավոր չի լինի իրենից հետո: Այդ սրացումն է ինձ վտանգավոր թվում: Իսկ ներքին սրացումը գնում է հայրենիքը դավաճանողների, թշնամիներին ծառայողների եւ երկրին նվիրված մարդկանց միջեւ: Եթե իրենք գնում են սրացման, իրենք կստանան սրացում»,-ասաց նա: Վազգեն Մանուկյանը համաձայնեց, որ հնարավոր բախումների պատասխանատուն լինելու են երկու կողմերը. «Բայց բախման հիմնապատճառը եւ մյուս կողմի մի քիչ տարբեր բաներ են: Աշխարհում չկա մի երկիր, որտեղ երկրի ղեկավարը երկիրը այդպիսի խայտառակ վիճակի մեջ գցի, եւ չհեռանալով ինքն ավտոմատ սրում է վիճակը: Եթե իրեն թվում է, որ իր սրելու պատճառով մենք չենք ուզենա ադեկվատ սրել, ապա սխալվում է: Ինքը ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք»: Անդրադառնալով իր դեմ հարուցվածք քրեական գործին, Վազգեն Մանուկյանն ասաց. «Սա պատերազմ է Հայաստանի ապագայի համար: Այսպիսի պատերազմի մեջ քրեական գործերը երկրորդական հարցեր են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր