00:00:00

Արցախում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

12:05, 12 մարտ 2021

Արցախում ներպետական բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: ԱԻՊԾ-ից հայտնում են, որ շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին միջշրջանային ճանապարհահատվածներում կատարում են ձնամաքրման, աղի ու ավազի ցանման աշխատանքներ: Տեղ-տեղ դժվարանցանելի է Մարտակերտի վերին ենթաշրջանի՝ Վանքի խաչմերուկ տանող ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածը: Արցախը Հայաստանին կապող մայրուղու Շուշի-Լիսագոր-Բերձոր-Գորիս հատվածում աշխատում է «Վահե Կարապետյան» ընկերությունը: Ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Բքի պատճառով փակ է «Զանգեր»-Սարավան-Վայք ավտոճանապարհը: Սյունիքի մարզում տեղում է ձյուն: ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ դժբախտ ելքով պատահարներից ու արտակարգ իրավիճակներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր