Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 9 079-ով, դա նվազագույնն է հոկտեմբերի 1-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել է 4 351 553-ի, մարտի 10-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն է շարունակում 315 751 մարդ:
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում Մոսկվայում աճել է 1 116-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 993 998 ախտահարված: Աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել է 0,11 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել էր 1 066 վարակված: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 51 մարդ, ընդամենն արձանագրվել է 15 547 մահացու վախճան: Մեկ օրում ապաքինմամբ դուրս է գրվել 1 453 հիվանդ, ամբողջ ժամանակ ապաքինվել է 914 626 մարդ: