Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրել է իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփումը:
«Հարգելի՛ արցախցիներ,
Ձեզ եմ ներկայացնում Արցախում իմ՝ որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար, 100 օրվա գործունեության ընթացքում իրականացված հիմնական աշխատանքների մասին ամփոփ հաշվետվություն։
Հետպատերազմյան ժամանակահատվածում նախարարության աշխատակիցների կողմից իրականացված անձնուրաց աշխատանքների ծավալը հնավարոր չէ համառոտ ներկայացնել, սակայն իրականացված որոշ աշխատանքների և դրանց արդյունքների մասին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։
Շնորհակալ եմ սրտացավ և նվիրումով աշխատանքի համար, Արցախի սիրելի սոցապ աշխատակիցներ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ1. Արցախցիներին 68 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցության տրամադրում, անշարժ գույք չունենալու դեպքում՝ ևս 15 000 ՀՀ դրամ: Տրամադրված աջակցության չափը՝ 7 279 820 ՀՀ դրամ, աջակցություն ստացած անձինք՝ 99 362 քաղաքացի: 2. Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին 300 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն: Տրամադրված աջակցության չափը՝ 8 967 300 000 ՀՀ դրամ աջակցություն ստացած անձինք՝ 29 891 քաղաքացի: 3. Պատերազմական ավերածությունների հետևանքով բնակելի անշարժ գույք կորցրած քաղաքացիներին 250 000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն: Տրամադրված աջակցության չափը՝ 946 մլն ՀՀ դրամ, աջակցություն ստացած անձինք՝ 3 784 քաղաքացի: Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ: