00:00:00

Պաշտպանության նախարարը հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ

20:24, 11 մարտ 2021

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմի հետ։ Վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ռազմաբժշկական ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անցած ամիսներին հոսպիտալներում բուժում ստացած զինծառայողների ապաքինման վիճակագրությունը։ ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել և պատերազմական գործողությունների ընթացքում, և հետպատերազմյան ժամանակահատվածում ռազմական բուժաշխատողների կատարած հսկայական աշխատանքը, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ղեկավար կազմին տվել է որոշակի հանձնարարականեր և ցուցումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր