00:00:00

«Իմ քայլը» նախագահի աշխատակազմին տեղեկացրել է հանդիպման հրավերն ընդունելու մասին

19:30, 11 մարտ 2021

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,-ասաց Մակունցը: Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին հանդիպման է հրավիրել վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր