00:00:00

17 բնակավայրերում ձյուն է տեղում. Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ է. Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է

19:03, 11 մարտ 2021

Մարտի 11-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Վանաձորի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Բերդի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր