00:00:00

Լիբանանի արտգործնախարարը երախտիքի խոսք է հղել գերեվարված Մարալ Նաջարյանի ազատ արձակվելու առթիվ

16:28, 11 մարտ 2021

Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք է հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: Այս մասին հայտնում է Լիբանանի ազգային գործակալությունը: «Վեհբեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել Նաջարյանի ազատ արձակումը, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը, Ադրբեջանին և Հայաստանին»,- ասվում է ազգային գործակալության հրապարակման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր