00:00:00

Արցախի նախագահն ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ Վահան Բադասյանի գլխավորությամբ

15:46, 11 մարտ 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է «Միացյալ Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը ողջունել է օրեր առաջ օրհասական խնդիրների հաղթահարման նպատակով համախմբմանն ուղղված կուսակցության հայտարարությունը, նշել, որ իրեն ներկայացված ծրագրային առաջարկներն ընդունելի են, և, հիմքում ունենալով ազգային ու պետական շահը, պատրաստ է համագործակցության: Շնորհակալություն հայտնելով նախագահի արձագանքի համար՝ «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է մի կողմ դնել քաղաքական բոլոր հավակնությունները և ներգրավվել ժողովրդի խնդիրների լուծման կարևոր գործում: Հանդիպմանը քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներին վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր