00:00:00

Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ Alternativ.am կայքի մերժվել է. նա կվճարի 100 հազար դրամ

15:30, 11 մարտ 2021

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ Alternativ.am կայքի մերժվել է։ «ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խայտառակ հայցադիմումը մերժվեց։ Բացի մերժումից՝ Ալեն Սիմոնյանը կվճարի նաև 100 հազար ՀՀ դրամ գումար՝ որպես փոխհատուցում։ Թեև գումարը մեծ չէ, բայց հաջորդ անգամ այն կստիպի մի փոքր մտածել հայց տանել, թե ոչ։ Միաժամանակ, սա նշանակում է, որ հոդվածում տեղ գտած տեղեկությունները մնում են չհերքված, իսկ կանխավարկածի մակարդակում՝ իրականությանը համապատասխանող։ Հ․գ․Դատավոր Հ․ Զարգարյանը հերթական անգամ փայլեց իր արհեստավարժությամբ, ինչի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։ Իրավաբաններին խորհուրդ կտամ կարդալ վճիռը․ այն ունի  պատճառաբանվածության գերբարձր նշաձող»,-հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր