00:00:00

Շինարարների 23 հասցեի վթարային շենքը կքանդվի. Բնակիչներին բնակարաններ կտան հարեւանությամբ կառուցվող 18 հարկանի շենքում

13:07, 11 մարտ 2021

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 4-ի նիստում որոշում կայացրեց հվնություն տալ ներդրումային սոցիալական ծրագրին եւ համաձայնություն տվեց «ՋիԷմ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն: Հարցը ներկայացրեց տրծքային կառվարմն եւ ենթակառուցվածքների նխարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ «ՋիԷմ Քոնսթրաքշն»  ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Աջափնյակ թաղամասում նախատեսվող ներդրումային-սոցիալական ծրագիր: Ընկերությունը Շինարարների փողոցի հ.23/1 հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է, որտեղ նախատեսվում է իրականացնել 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկեր ունեցող ընդհանուր 11 556 քմ. մակերեսով բնակելի շենքի կառուցապատման աշխատանքներ: Նոր շենքն ունենալու է 96 բնակարան եւ 22 ստորգետնյա ավտոկայանատեղի: Երկրորդ փուլում նախատեսվում է քանդել Շինարարների փողոցի հ.23/1 հասցեի հարևանությամբ տեղակայված է  մեծ մաշվածության աստիճան ունեցող 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող շենքը, որն ունի 36 բնակարան մոտ 2000 ք/մ մակերեսով: Ձձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կառուցվող շենքից վթարային շենքի բնակիչներին կտրամադրվեն բնակարաններ և կլուծվի նրանց վերաբնակեցման խնդիրը: Ծրագրով առաջարկվում է 3-րդ կարգի վթարային աստիճան ունեցող Շինարարների 23 հասցեի հարակից հատվածում առկա համայնքային սեփականություն հանդիսացող 0.020193 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել ընկերությանը՝ բազմաբնակարան շենքային համալիր կառուցելու նպատակով: Եզրակացության համաձայն Շինարարների փողոցի հ.23 հասցեում գտնվող 4 հարկանի շենքը (կառուցվել է 1960-ական թվականներին) համարվել է քանդման ենթակա: Շենքի հիմնապատերին առկա են խորը ճաքեր և դեֆորմացիաներ: Բացի այդ, ընկերությունը պարտավորվում է նաև Շինարարների փողոցի հ.23 և Շինարարաների փողոցի հ.23/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քմ մակերեսով հողամասը բնակիչներին պահանջներին և կարիքներին համապատասխան բարեկարգել և կանաչապատել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր