00:00:00

Զինծառայողների վնասված որոշ մասունքներ անհնար կլինի ճանաչել. նախարար

12:09, 11 մարտ 2021

Արդեն չունենք այնպիսի փորձանմուշներ, որոնք մեկ անգամ չեն փորձաքննվել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով՝ կան մասունքներ, մարմիններ, որոնք շատ են վնասված: Նա ասաց՝ մասունքների փոքր թիվ կունենանք, որոնցից չեն կարողանա ԴՆԹ անջատել: «Կան մասունքներ, որոնք այնքան վնաստված են, որ անգամ այլ երկներում չի հաջողվի փորձաքննել», - ասաց Ավանեսյանը: Նախարարը չկարողացավ ասել՝ ինչ է լինելու այդ մասունքների ճակատագիրը. «Այս պահին չենք կարող ասել»: Ավանեսյանը տեղեկացրեց, որ ձորփանմուշների թիվը, որոնց հետ աշխատելը բարդ է, հասնում է 210-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր