00:00:00

Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը վեց դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար․ էկոնոմիկայի նախարար

12:26, 11 մարտ 2021

Վերջերս ինձ ներկայացվել է արտադրողականության մասին զեկույց, իսկ արտադրողականությունն այն է, թե մեկ ժամում աշխատողը քանի դրամի կամ դոլարի արժեք է ստեղծում: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այս առումով մենք ոչ միայն շատ-շատ զիջում ենք աշխարհի զարգացած երկրներին, այլև շատ զարգացող երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների շարքերում էլ առաջնային տեղ չունենք»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ շատ դեպքերում կարիք ունեն չափազանց կարևոր տերմինների, խնդիրների հնարավորինս մատչելի դարձնելու հանրության համար, այդ թվում՝ տնտեսվարող հանրության համար, քանի որ արտադրողականություն տերմինը միշտ չի եղել տնտեսության մեջ: «Հիմա մեր բոլոր տնտեսվարողները իրենց տարեկան պլանները կազմելիս, ծախսերը, եկամուտները հաշվարկելիս հաշվի առնում են արտադրողականության կոմպոնենտը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց վերջերս գործընկերներից մեկի հետ ունեցած քննարկումը, երբ ընկերության տնօրենը պատմում էր, որ իրենց ընկերության գործերն այդքան էլ լավ չէին և չէին հասկացել, թե ինչու, օտարերկրյա խորհրդատուներ են հրավիրել, և վերջիններիս առաջին հարցը եղել է, թե որքան է  արտադրողականության ցուցանիշը, իսկ ընկերությունում այդ մասին չեն լսել, և ընկերության առողջացման գործընթացը եղել է արտադրողականության ցուցանիշ, խոսքը սուպերմարկետի մասին է: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախ երբ խոսում են արտադրողականության բարձրացման մասին, նախ պետք է ներկայացնել, թե ինչ է արտադրողականությունը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Քերոբյանը ներկայացրեց, որ Հայաստանում մեկ ժամում միջինացված արտադրողականությունը վեց դոլար է, ԵԱՏՄ-ում միջինը 11 դոլար է, իսկ զարգացած երկրների պարագայում՝ 43 դոլար: https://www.youtube.com/watch?time_continue=1&v=N8DRGQG-I5Q&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր