00:00:00

Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի հետ

16:50, 02 մարտ 2021

Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին այսօր հրապարակած դիրքորոշումը: Տարածված հաղորդագրության բովանդակության մեջ երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ Նախագահի հետ: Հիշեցնենք, որ նախագահը որոշել է չստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի հրամանագրի նախագիծը և դիմել ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի սահմանադրականության հարցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր