00:00:00

Ո՞ր դեպքում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը կմտնի ուժի մեջ. մեկնաբանում է սահմանադրագետը

16:42, 02 մարտ 2021

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մինչև մարտի 4–ը չդիմի Սահմանադրական դատարան, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու համար, ապա փաստացի խախտելու է Սահմանադրությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով նախագահի կողմից վարչապետի միջնորդության վերաբերյալ հրամանագիրը չստորագրելու որոշումը։ Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր