00:00:00

Ասել են՝ եթե ուզում եք «նիսիայով» հաց գնել՝ գնացեք, մասնակցեք Փաշինյանի հավաքին. Զոհրաբյան

14:56, 02 մարտ 2021

Հայաստանի անկախության պատմությունից ի վեր նման կերպով վարչական ռեսուրս չէր օգտագործվել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին: Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցն իրեն հայտնել է, որ իրենց պատրադրում են հարազատների հետ գնալ Հանրապետության հրապարակ, բայց նրանց միջոցներով իրենք մասնակցելու են Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքին: Նաիրա Զոհրաբյանն ասաց նաև, որ Ստեփանավանի ամենաանբարեկարգ թաղամասերից ևս զանգել են ու տեղեկացրել իրենց Հանրապետության հրապարակ հանրահավաքի տանելու մասին: «Ասել են՝ կամ խանութում «նիսիայի» գումարը կվճարեք, կամ էլ եթե ուզում եք «նիսիայով» հաց գնել, գնացեք, մասնակցեք Փաշինյանի հավաքին», - պատմեց Զոհրաբյանը: Նա նկատեց, որ Փաշինյանն իր թիմիով երեկ վուվուզելաներով, ուրախ-զվարթ անցնում էին փողոցներով, որտեղ պատերազմից հետո մինչև օրս սև լենտեր են փակցվում զոհերի անուններով՝ «Նարեկ 20», «Արմեն 18».«Լավագույն տղաների անուններով սգո լենտերի փողոցներով տոնում էին Արցախի հանձնումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր