00:00:00

ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ

13:32, 02 մարտ 2021

ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջում՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության կայքին: ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել երկարեցնել վերջերս ներդրված հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը ՌԴ։ Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։ Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» («Путешествую без COVID-19») հավելվածը։ Հավելվածում հաստատվում և նշվում է օգտատատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը և արդյունքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր