00:00:00

Իսպանիայում ցույցերում տուժածների թիվը հասել է 30-ի

13:57, 17 փետրվար 2021 Աշխարհ

Մոտ 30 մարդ է վիրավորվել է, նրանցից ութը հոսպիտալացվել է Իսպանիայի քաղաքներում բողոքի ցուցերի և ոստիկանության հետ բախումների հետևանով, հայտնում է շտապօգնության ծառայությունը: Երեքշաբթի երեկոյան Իսպանիայի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել ի պաշտպանություն ռեփեր Պաբլո Ասելի, որը ձերբակալվել էր այդ առավոտ: Կատալոնիայի մի շարք քաղաքներում արմատականները տեադրել և այրել են տարաներ, մոպեդներ, տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները մահակներ ու ռետինե փամփուշտներ են օգտագործել: Վալենսիայում նույնպես բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Ավելի վաղ հաղորդվել էր 17 տուժածի մասին: Վնասվածքների մեծ մասը գնահատվում է որպես թեթև, մեկ մարդ գտնվում է միջին ծանրության վիճակում: Տուժածների թվում կան իրավապահներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր