00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առցանց բանակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

23:58, 16 փետրվար 2021 Աշխարհ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ)) առցանց բանակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ: Հեռախոսազրույցին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նախարարներից յուրաքանչյուրի հետ համանախագահները մտքերի երկար եւ բովանդակային փոխանակություն են անցկացրել տարածաշրջանում կայունության ապահովման, միջնորդական գործընթացի առանձնահատկությունների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերի հետ կապված հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր