00:00:00

Ի՞նչ կներկայացնի Apple-ը 2021 թվականին առաջին շնորհանդեսի ժամանակ

23:48, 16 փետրվար 2021 Աշխարհ

Անվանվել է նորույթների նախնական ցուցակը, որոնք կներկայացվեն 2021 թվականին Apple-ի առաջին շնորհանդեսի ժամանակ, հաղորդում է LeaksApplePro-ն: Կուպերտինոյից ընկերության նոր միջոցառումը պետք է կայանա մարտին: Եթե հավատանք ցանցային տեղեկատուների տեղեկությանը, կներկայացեն 3 գաջետներ՝ iPad Pro պլանշետների նոր սերունդ, AirTag խելացի նշումը եւ AirPods հերթական  թարմացումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Apple-ի նոր արտադրանք կդառնա  AirTag խելացի նշումը, որի մասին խոսում էին դեռեւս 2020 թվականից: Այն թույլ կտա գտնել ցանկացած իր՝ բանալիներից մինչեւ կայանատեղիում ավտոմեքենա: iPad Pro-ն կունենա miniLED դիսփլեյ եւ Apple A14 չիպսեթ 5-րդ սերնդի բջջային ցանցերում աշխատանքի աջակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր