00:00:00

Ինչու Սերժ Սարգսյանը պատերազմի օրերին չի հանդիպել Արցախի նախագահի հետ

01:56, 17 փետրվար 2021 Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը արցախյան պատերազմի օրերին չի հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Առաջին օրը Բակո Սահակյանն ասաց, որ Արցախի նախագահը Ստեփանակերտում չէ, դիրքերում է, երկրորդ օրվա վերջին ինձ ասաց, որ նա չի կարող ընդունել Ձեզ հայտնի պատճառներով: Ես ընդամենը երկու նպատակ ունեի. Արայիկ Հարությունյանին բացատրել, որ այս պատերազմը գնում է դեպի պարտություն ու պետք է բոլոր ջանքերը գործադրել պատերազմը կանգնեցնելու համար և երկրորդ, նրան հարցնել, թե ինչով կարող եմ ես օժանդակել Արցախին, բանակին, տնտեսությանը և այլն: Ես պատրաստ էի ցանկացած աշխատանք կատարելու, բայց երբ մարդը չընդունեց, ապա ցանկացած սեփական նախաձեռնություն կվերագրվեր որպես դավադրություն, դրա համար իմաստ չտեսա մնալ Ստեփանակերտում, վերադարձա Երևան», - «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր