00:00:00

Փաշինյանի օգնականը կգործուղվի Արցախ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով

20:21, 16 փետրվար 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փետրվարի 17-ից 19-ը ներառյալ իր օգնական Գագիկ Իսախանյանը կգործուղվի Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով: 2. Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի եւ օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,-ասվում է  Գագիկ Իսախանյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին Կառավարության պաշտոնական կայքում հրապարկված որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր