00:00:00

Կորոնավիրուսի նոր «բրիտանական» շտամը հանգեցրել է Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքի մեկուսացմանը

14:40, 16 փետրվար 2021 Աշխարհ

Կորոնավիրուսի նոր «բրիտանական» շտամը հանգեցրել է Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքի մեկուսացմանը, փոխանցում է Reuters-ը: Օքլենդի գրեթե 2 մլն բնակիչներ 3 օրով մեկուսացել են այն բանից հետո, երբ քաղաքում հայտնաբերվել է COVID-19-ի երեք նոր դեպք: Մերձավոր ազգական 3 պացիենտից երկուսի գենոմի սեքվենիրացումը ցույց է տվել, որ դա եղել է B1.1.7 տարբերակը: Այս դեպքերի վարակման աղբյուրը նշարունակում է անհայտ մնալ: «Մենք բացարձակապես ճիշտ էինք հատուկ զգուշություն դրսեւորելու որոշում ընդունելով, որովհետեւ ենթադրում էինք, որ սա ավելի վարակիչ տարբերակներից մեկը կլինի»,- հայտարարել է վարչապետ Ջասինդա Արդեռնը: Նոր Զելանդիայում վերջին 6 ամսում Օքլենդի մեկուսացումը առաջինն է այն բանից հետո, երբ համավարակի սկզբում խիստ կարանտինը զգալիորեն կանխել էր տեղական փոխանցումը: Նոր բռնկումը հարեւան Ավստրալիային դրդել է կասեցնել համաձայնագրի գործողությունը, որը նորզելանդացիներին թույլ էր տալիս Ավստրալիա մեկնել առանց հյուրանոցներում 14-օրյա կարանտինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր