00:00:00

Էստոնիան ԵՄ-ին կոչ է արել ուժեղացնել ՌԴ-ի դեմ միջազգային պատժամիջոցները

12:22, 16 փետրվար 2021 Աշխարհ

Էստոնիայի խորհրդարանը Եվրամիության երկրներին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները, որպեսզի ստիպեն կատարել իր միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում: Այս մասին հայտնում է Korrespondent–ը՝ հղում տալով Էստոնիայի խորհրդարանի կայքում տեղադրված հայտարարությանը: Էստոնացի պատգամավորները ԵՄ անդամներին կոչ են արել՝ պահպանել պատժամիջոցների կիրառման և իրականացման ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև այդ հարցում համագործակցել Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և այլ ժողովրդավարական երկրների հետ: «Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականությունը կոչված է պաշտպանելու անդամ պետությունների շահերը միջազգային հարաբերություններում ՝ հիմնվելով մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա», - ասված է հայտարարության մեջ: Էստոնացի խորհրդարանականների կարծիքով՝ ԵՄ կառույցները պետք է լուրջ եզրակացություններ անեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի Մոսկվա կատարած այցից: Հիշեցնենք, որ Եվրամիությունը մշակում է Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը և քննարկում է «Նավալնիի ցուցակը»։ Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Մոսկվա կատարած այցից հետո, հայտարարել էր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ «դարի որոշման» մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր