00:00:00

Կիևում հայտնել են ռուսական էլեկտրաէներգիայից հրաժարվելու անհնարինության մասին

11:42, 16 փետրվար 2021 Աշխարհ

Ուկրաինան չի հրաժարվի էլեկտրաէներգիայի ներկրումից Ռուսաստանից մինչև ջեռուցման սեզոնի ավարտը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ուկրեներգո»-ի գործադիր տնօրեն Վլադիմիր Կուդրիցկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Պնդումներն այն մասին, թե Ռուսաստանից ստացվող ներկրումներն ավելորդ են և անհրաժեշտ չեն էներգահամակարգի ֆիզիկական հավասարակշռման տեսանկյունից, կոռեկտ չեն»,- ասել է Կուդրիցկին, մատնանշելով, որ ներկայում երկրում ստեղծված իրավիճակն այլընտրանք չի թողնում, քանի որ 13 էներգաբլոկ անսպասելիորեն շարքից դուրս է եկել, իսկ ջերմային էլեկտրակայանների մեծ մասում ածուխի պահուստը փաստացի զրոյական է: Նրա խոսքով՝ ռուսական էլեկտրաէներգիայի գնումներն օգնում են Ուկրաինային «էներգետիկ համակարգում հասնել հավասարակշռության»: Միևնույն ժամանակ, Կուդրիցկին պարզաբանել է, երկրի՝ Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատորների եվրոպական ցանցին (ENTSO-E) միանալուց հետո Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ֆիզիկապես «կկտրվի» ռուսական և բելառուսական շուկաներից և այլևս այս երկրներից էլեկտրաէներգիա ներկրու անհրաժեշտություն չի լինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր