00:00:00

Ռուսաստանն ու Իրանը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

23:46, 15 փետրվար 2021 Աշխարհ

Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսարևմտյան հատվածում սկսվել են Ռուսաստանի և Իրանի երկօրյա ռազմածովային զորավարժությունները: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ բալթյան նավատորմին: «Զորավարժությունների տարածքում օրվա ընթացքում ռուս և իրանցի նավաստիները հրետանային կրակ են արձակել վերջրյա թիրախների ուղղությամբ: Գիշերային ժամերին ռուսական և իրանական նավերը լույսի ազդանշանների փոխանակման և անպաշտպան հատվածում գտնվող նավերի հակադիվերսիոն պաշտպանության վարժություններ կանցկացնեն»,- ասված է Բալթյան նավատորմի հայտարարության մեջ: Փետրվարի 16-ին ռուս և իրանցի նավաստիները կմշակեն համատեղ մանևրելու դրվագներ՝ ազատելով ծովահենների կողմից առևանգված առևտրական նավը, ինչպես նաև աղետալի վիճակում գտնվող նավի վրա պայմանական հրդեհը մարելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր