00:00:00

Հունաստանում վերջին 12 տարվա ընթացքում ձյան ամենաառատ տեղումներն են եղել

23:59, 15 փետրվար 2021 Աշխարհ

Հունաստանում վերջին 12 տարվա ընթացքում ձյան ամենաառատ տեղումները հանգեցրել են էլեկտրականության անջատման եւ տրանսպորտի աշխատանքի խափանումների, հայտնում է Reuters-ը։ Շաբաթ օրվանից ցրտաշունչ եղանակը տարածվել է ամբողջ երկրում, ինչի հետեւանքով Հունաստանի հյուսիսում ջերմաստիճանն ընկել է մինչեւ -20՝ ըստ Ցելսիուսի, եւ դարձել է Աթենքում հազվադեպ ձյան առատ տեղումների պատճառ՝ սեզոնին ոչ համապատասխան տաք եղանակից հետո: Ազգային օդերեւութաբանական ծառայության ղեկավար Թեոդորոս Կոլիդասը հայտարարել է, որ ձյան տեղումները «12 տարիների ընթացքում ինտենսիվությամբ եւ ծավալով ամենաուժեղն են եղել»: Հաղորդվում է ողջ մայրցամաքային Հունաստանում եւ նրա արեւելյան ափի կղզիներում էլեկտրաէներգիայի անջատումների մասին: Իշխանությունները կարճ ժամանակով փակել են մայրուղիների հատվածները եւ հասարակությանը հորդորել են խուսափել երկրորդական ուղեւորություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր