00:00:00

ՄԱԿ-ը նախազգուշացրել է համավարակի պատճառով սննդամթերքի համաշխարհային պակասորդի վտանգի մասին

20:56, 15 փետրվար 2021 Աշխարհ

Աղքատ երկրները, կորոնավիրուսային համավարակից ելնելով, սննդամթերքի ավելի բարձր գների պատճառով 2021 թվականին նախորդ տարվա համեմատ պարենային ճգնաժամի ավելի մեծ ռիսկի առաջ են: Այս մասին The Guardian թերթին հայտնել է ՄԱԿ-ի 2021 թվականի պարենային համակարգերի գագաթնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Սննդի համակարգերը կրճատվել են COVID-19-ի պատճառով: Սննդամթերքը թանկացել է, և որոշ տեղերում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի սննդի խնդիրն ավելի սուր է, քան նախկինում»,- ասել է հատուկ բանագնացը: Կալիբատան նշել է, որ հիմնական հարվածը հասցվել է շուկաներին. կարանտինային ռեժիմի ներդրման պատճառով սննդամթերքի շուկաները փակվել են, ինչը հանգեցրել է ֆերմերների վիճակի վատթարացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր