00:00:00

Լեհաստանում վրացիները դանակներով հարձակվել են ուկրաինացիների վրա

20:50, 15 փետրվար 2021 Աշխարհ

Լեհական Սերակուվայում Վրաստանի քաղաքացիները դանակներով հարձակվել են Ուկրաինայի քաղաքացիների վրա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Naszemiasto հրատարակությանը: Հրատարակության տվյալներով` երեկոյան, Վրոնեցկայա փողոցի տարածքում «4 չափահաս տղամարդ հարձակվել է 3 այլ չափահաս տղամարդկանց խմբի վրա՝ օգտագործելով սուր գործիքներ, հավանաբար դանակներ»: Ծեծկռտուքից հետո վրացիները փախել են դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով արյունոտ վիրավորներին: Դեպքից հետո զոհերից մեկը փախել է մոտակա խանութ և օգնություն է խնդրել: Կռիվը նկատել է նաև հարևան բազմաբնակարան շենքի բնակիչներից մեկը, հենց նա է զանգահարել ոստիկանություն և շտապօգնություն: «Դեռ անհասկանալի է, թե որն էր հարձակման դրդապատճառը: Այնուամենայնիվ, ամեն ինչ ցույց է տալիս, որ տղամարդիկ իրենց մեջ հաշիվներ են լուծել ազգային հողի վրա»,-ասված է հայտարարության մեջ: Արդյունքում 3 ամսով ձերբակալվել են Վրաստանի 4 քաղաքացիները: Բանտում նրանք կսպասեն դատավարությանը: Նրանք մեղադրվում են ծեծի համար, որն ուղեկցվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելոով: Դրա համար, Լեհաստանի օրենսդրության համաձայն, անձին սպառնում է ազատազրկում ՝ 6 ամսից 8 տարի ժամկետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր