00:00:00

Իսրայելը չեղյարկել է իր մասնակցությունն ԱՄԷ-ում անցկացվող խոշոր պաշտպանական ցուցահանդեսին

20:29, 15 փետրվար 2021 Աշխարհ

Իսրայելը չեղյարկել է իր մասնակցությունը հաջորդ շաբաթ Միացյալ Արաբական Էմիրություններում կայանալիք մեծ պաշտպանական ցուցահանդեսին COVID-19-ի սահմանափակումների պատճառով, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները, փոխանցում է Reuters- ը: Իսրայելական պաշտպանական տասնյակ ընկերություններ պետք է մասնակցեին փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում անցկացվող IDEX համաժողովին` անցյալ սեպտեմբերին հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ: Սակայն Իսրայելի պաշտպանության եւ տարածաշրջանային համագործակցության նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ պլանը չեղյարկվել է: Նրանք վկայակոչել են Իսրայելի կողմից միջազգային ավիափոխադրումների համար հունվարի 26-ին հայտարարված արգելքը, որը մինչ օրս գործում է`  COVID-19-ի բռնկման ալիքի զսպման նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր