00:00:00

Իրանը հույս է հայտնել, որ կկարողանա զենք գնել Ռուսաստանից

18:33, 15 փետրվար 2021 Աշխարհ

Իրանը հույս ունի, որ կկարողանա Ռուսաստանից զենք գնել տարածաշրջանում անվտանգության ապահովման համար, Sputnik-ին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության հատուկ քաղաքական հարցերով ավագ օգնական Ալի-Ասղար Հաջին: «Մենք ռազմական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ: Եվ երբ սահմանափակումները հանվեցին, Ռուսաստանը դարձավ այն երկրներից մեկը, որտեղ մենք կարող ենք զենք գնել, եւ մենք կարող ենք համագործակցել նրա հետ` մեր տարածքը եւ տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Հաջին: Դիվանագետը նշել է, որ, չնայած Իրանն իրավունք չուներ զենք գնել ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի պատճառով, իր հարեւանները միլիարդավոր դոլարների զենք են գնել` տարածաշրջանը զենքի պահեստի վերածելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր