00:00:00

Վաշինգտոնում ձերբակալել են զինված կնոջ, որը ցանկացել է Բայդենին նամակ փոխանցել

10:40, 15 փետրվար 2021 Աշխարհ

Սպիտակ տանից ոչ հեռու ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, որի մեքենայի մեջ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ: Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին: Նրանց տեղեկացմամբ՝ 66-ամյա կինը ԱՄՆ նախագահի նստավայրի պարսպապատ տարածք է փորձել մտնել հսկիչ անցակետով: Նա իբր պնդել է, որ պատրաստվում է ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենին ինչ-որ գրավոր ուղերձ փոխանցել: Սպիտակ տանից ոչ հեռու կայանված նրա ավտոմեքենայի խուզարկությամբ իրավապահները լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել: Կնոջը, ում անձը չի բացահայտվում, պնեւմատիկ զենքով զինված տղամարդ է ուղեկցել: Կինը ձրբակալվել է չգրանցված զենք կրելու համար եւ փոխանցվել ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որը զբաղվում է պետության առաջին դեմքերի պահպանությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր