00:00:00

Բժիշկ Կոմարովսկին բացատրել է` արդյոք կորոնավիրուսով հիվանդացածները պատվաստվելու կարիք ունեն

10:16, 15 փետրվար 2021 Աշխարհ

Հայտնի մանկաբույժ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին խոսել է այն մասին`արդյոք արժե պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կոմարովսկիի ինստագրայան էջում արված գրությանը: Ըստ նրա, գրեթե բոլոր բժշկական համայնքները եկել են այն եզրակացության, որ պատվաստանյութն անհրաժեշտ է նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն վերականգնվել են կորոնավիրուսից: Նա նշել է, որ պատվաստումից հետո իմունային պաշտպանության մակարդակը և մարմնում հակամարմինների քանակն ավելի բարձր են, քան հիվանդությունից հետո: Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր» համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը հայտնել էր, որ նրանք, ովքեր վարակվել են կորոնավիրուսով, հնարավոր է չպատվաստվեն մինչև 2021 թվականի աշուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր