Կիզիրանց Գարիկը սյունեցի էր, Գորիսում էր ծնվել։ 2 տարեկանում տեղափոխվել էին Ռուսաստան, հետո վերադարձել էր հայրենիք, ուսում ստացել ու գնացել բանակ։ Մարտակերտում էր ծառայում, հրետանավոր էր։ 43 օրում 2000-ից ավել արկ էր կրակել։
Գարիկը միացավ անմահների ջոկատին նոյեմբերի 8-ին, զինադադարից ընդամենը 1 օր առաջ, Գիշի գյուղի մատույցներում։ Ընկավ՝ մինչև վերջ կատարելով իրեն վերապահված առաջադրանքը: Ընկավ, որ Մարտունին չընկնի։