00:00:00

Վլադիմիր Պուտինը չի բացառել Ռուսաստանում ինտերնետային հսկաների գործունեության սահմանափակումը

15:55, 14 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանն արհեստականորեն չի սահմանափակի երկրում ինտերնետային հսկաների աշխատանքը՝ ստեղծելով խնդիրներ ռուս օգտատերերի համար, սակայն թշնամական գործողությունների դեպքում ստիպված կլինի արձագանքել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք ոչինչ չենք սահմանափակի, քանի դեռ մերը չունենք: Եւ կսահմանափակենք՝ ելնելով միայն ին-որ կոնկրետ իրավիճակներից»,-ասել է Պուտինը ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 10-ին: ՌԴ նախագահի կարծիքով՝ ինտերնետային ընկերությունները կսկսեն այլ վարքագիծ դրսեւորել, երբ կտեսնեն, որ նրանց այլընտրանք կա: Նա ընդգծել է, որ Ռուսաստանում կան գործիքներ՝ օրինակ բերելով Յանդեքսն ու Սբերբանկը՝ նշելով, որ լավ հեռանկարներ ունեն: Նախագահն ասել է. «Մենք կզբաղվենք դրանով: Սակայն մենք չենք անի ոչինչ, որը կստեղծի խնդիրներ մեր քաղաքացիների եւ օգտատերերի համար: Սակայն հարձակումներն, իհարկե, մենք անպատասխան չենք թողնի: Հուսով եմ, որ նրանք նույնպես դա կհասկանան, երբ սկսեն կորցնել շուկայում մենաշնորհը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր