00:00:00

«Ասում են՝ 88-ի երկրաշարժից հետո այսօրվանն ամենաուժեղն էր». Վահան Թումասյան

22:00, 13 փետրվար 2021

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են, որ 1988-ի երկրաշարժից հետո այսօրվանն ամենաուժեղն էր: Առհասարակ, եթե շատ հեռուն անգամ չգնանք և ընդամենը մեր վերջին 100 տարվա պատմության կտրվածքով դիտենք, ապա պարտադրված ենք համաձայնելու, որ Հայաստանում պատերազմներին և ազգային ողբերգություններին հաջորդում են երկրաշարժերը: 1915-1920 թվականների ազգային ողբերգություններին և պատերազմներին հաջորդեց 1926 թվականի երկրաշարժը, որը հսկայածաավալ ավերվածություններ և զոհեր պատճառեց Կարսի տասնյակ և Շիրակի 44 գյուղերում, որից 9-ը կործանվել են ամբողջությամբ և մեծ ավերվածություններ Լենինականում: 1988-ի Արցախյան պատերազմը նոր-նոր էր սկսվել, երբ տեղի ունեցավ Սպիտակի, ամենակործանարար երկրաշարժը, որի հետևանքներն ու վերքերը դեռևս թարմ են: 2020 թվականի Արցախյան պատերազմ, պարտություն և հազարավոր զոհեր..., այսօր էլ այս երկրաշարժը: Ես պատմաբան չեմ, բայց, կարծում եմ, Անիի և Հայոց աշխարհում տեղի ունեցած մյուս երկրաշարժերը ևս հաջորդած կլինեն պատերազմներին: Ռուսը մի խոսք ունի, իրոք որ. «զակոն պոդլստի»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր