00:00:00

Ֆինլանդիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին

20:35, 13 փետրվար 2021 Աշխարհ

Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների եւ երկխոսության պահպանման կարեւորության մասին է շաբաթ օրը ռուս լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսել Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ֆինն նախարարը երկուշաբթի փետրվարի 15-ին Սանկտ Պետերբուրգում բանակցություններ կվարի Ռուսաստանի նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Շատ կարեւոր է պահպանել դիվանագիտական հարաբերություններն ու հաղորդակցությունը բոլոր իրավիճակներում, այդ թվում` շատ բարդ թեմաների շուրջ, ինչպես, օրինակ, Ֆինլանդիան եւ Ռուսաստանն են անում: Կարծում եմ, որ նույնը պետք է տեղի ունենա ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ»,- նշել է նախարարը: Հաավիստոն կարծում է, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների հնարավոր խզման դեպքում «դա կլինի բացասական շրջադարձ»: Ֆինն նախարարը նաեւ հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի հանդեպ ԵՄ հնարավոր պատժամիջոցների հավանականությունը: Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է խզել հարաբերությունները Եվրամիության հետ, եթե նրա կողմից պատժամիջոցներ լինեն, որոնք ռիսկեր են ստեղծում տնտեսության զգայուն ոլորտների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր