00:00:00

Կոնդում քարաթափում, Արտաշատում պատերի ճաքեր. ինչ են հայտնում քաղաքացիները

18:43, 13 փետրվար 2021

168.am-ը գրում է. «Երկրաշարժի հետեւանքով Երեւանի Կոնդ թաղամասի շինությունների պատերի որոշ հատվածներ քարաթափվել են: Քաղաքացիները երկրաշարժը ուժգին ձեւով զգացել են այլ վարչական շրջաններում եւս՝ Մալաթիա-Սեբաստիայում, Էրեբունիում, Մասիվում եւ այլուր: Ըստ քաղաքացիների՝ տարբեր հատվածներում բնակարանների պատերը ճաքել են: Համացանցում նկարներ են տարածվել նաեւ, որտեղ երեւում է, որ Արաբկիրում երկրաշարժի հետեւանքով փլուզում է եղել, վնասվել է շենքի տակ կայանված մեքենան: Արարատի մարզում Արտաշատ քաղաքում որոշ տների պատեր եւս ճաքել են: Արտաշատի որոշ գյուղերում պատերի ծեփն է թափվել: Աշտարակում քաղաքացիները զգացել են պատերի դղրդոց, շարժվել են տան իրերը: Էջմիածնում եւս տներում ճոճվել է կահույքը, ջահը: Գյումրիում քաղաքացիները ցնցումը շատ ուժեղ չեն զգացել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր